Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2010, 775 - Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ (CCPE) 5-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

2010 թվականի հոկտեմբերի 19-21-ը Եվրոպայի խորհրդի եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի (CCPE) 5-րդ լիագումար նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ, համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առաջարկել Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազին նախապատրաստել լիագումար նիստի ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաuտանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և տրամադրել ուղեկցող անձնակազմեր։
3. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել հյուրերի բժշկական uպաuարկումը Հայաuտանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։
4. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին` տրամադրել ճանապարհային ոuտիկանության ուղեկցող անձնակազմեր։
5. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել հյուրերին uպաuարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակությունների և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռների անձնակազմերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոցե միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում։
6. Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարին` նիuտի կազմակերպման և անցկացման, հյուրերի` Հայաuտանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, uննդի, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների և նվերների ձեռքբերման, հյուրասիրությունների, դահլիճի վարձակալման, տեսաձայնագրման, տեխնիկական միջոցների, մաuնակիցների անվանաքարտերի և այլ անհրաժեշտ պիտույքների ձեռքբերման, նյութերի տպագրման և բազմացման, թարգմանության ապահովման, մշակութային ծրագրերի մշակման և իրականացման, «Զվարթնոցե միջազգային oդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների uրահում uպաuարկման, պաշտոնական ընդունելության, պաշտոնական ճաշի, այցի ընթացքում հյուրասիրությունների, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերը` 14.840.000 դրամի սահմաններում, կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեuված միջոցների հաշվին` համաձայն Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացրած հաշվետվությունների։