Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2010, 774 - Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ "ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ" ԽՈՐԱԳՐՈՎ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՖՈՐՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայիե խորագրով անցկացվելիք ֆորումի մասնակիցների (400 մարդ)` 2010 թվականի հոկտեմբերի 19-20-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոցե միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, դահլիճների ու աշխատանքային սենյակների, տեխնիկական սարքավորումների, պարագաների, թարգմանությունների, պաշտոնական ճաշի և մշակութային միջոցառումների հետ կապված այլ ծախսերը՝ 43875400 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայությունե գործակալության ներկայացրած հաշվետվությունների։
 

Արխիվ

2024

2023