28 Սեպտեմբերի 2010, 773 - Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2010 թվականի հոկտեմբերի 6-8-ը գործուղել Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)` «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը ՍԾՏՀ տարածաշրջանումե խորագրով 5-րդ հոբելյանական համաժողովին մասնակցելու համար։
2. Ա. Պետրոսյանի՝ Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։