Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2010, 771 - Ա

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ՝ ՅԱՐՈՍԼԱՎԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Յարոսլավլ քաղաքի հազարամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի՝ 2010 թվականի սեպտեմբերի 10-12-ը Յարոսլավլ (Ռուսաստանի Դաշնության) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Յարոսլավլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։