Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2010, 770 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 490-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հուլիսի 30-ի <<Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> N 490-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը և 31-րդ կետի 1-ին ենթակետը.
2) <<Միջոցառման անվանումը>> սյունակի`
ա. 7-րդ կետում <<համար>> բառը փոխարինել <<ներկայացնելու>> բառով.
բ. 20-րդ կետի 2-րդ ենթակետում <<արժեքների>> բառից հետո հանել <<ներմուծման,>> բառը։