28 Սեպտեմբերի 2010, 768 - Ա
Դ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության և ներքին աուդիտի գնահատման բաժնի առաջատար վերահսկիչ-վերստուգիչ Դ. Բարսեղյանին 2010 թվականի հոկտեմբերի 19-29-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը մասնակցելու նպատակով։
2. Դ. Բարսեղյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության և ներքին աուդիտի գնահատման բաժնի առաջատար վերահսկիչ-վերստուգիչ Դ. Բարսեղյանին՝ Մոսկվա գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։