28 Սեպտեմբերի 2010, 766 - Ա
ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2792-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ "ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ" ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 5-րդ կետը և Երևանի քաղաքապետի առաջարկությունը`
1. Երևանի հիմնադրման 2792-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևանե տոնական միջոցառումները կազմակերպել և իրականացնել 2010 թվականի հոկտեմբերի 10-ին։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու համար`
1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը.
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։