Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 752 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Կ. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության պետ» բառերով.
2) «Ա. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ» բառերը փոխարինել «Գ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական, սահմանազատման հարցերով զբաղվող խմբի պատասխանատու (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով.
3) «Գ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարաության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կովկասի երկրների բաժնի վարիչ (հանձնաժողովի պատասխանատու քատուղար)» բառերը փոխարինել «Գ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության Վրաստանի բաժնի վարիչ» բառերով:
 

Արխիվ

2024

2023