Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 751 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության կոմիտեի հերթական 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի սեպտեմբերի 16-18-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ն. Երիցյանինը, Վ. Դանիելյանինը, Ն. Առուստամյանինը, Վ. Տերտերյանինը, Ա. Սամուելյանինը, Ա. Օսիկյանինը, Ա. Ալավերդյանինը, Վ. Սիմոնյանինը, Գ. Գրիգորյանինը և Լ. Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Աբրահամյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության՝ Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հավելված