Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 750 - Ա

Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին 2010 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Իտալիայի Համրապետություն` Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման կապակցությամբ ուսումնական այցին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ասատրյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023