Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2005, 733 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ TF 054516 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև տեխնիկական աջակցության վիճակագրական կարողությունների զարգացման համար հոլանդական TF 054516 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)

 Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

 Գ. Գևորգյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 Ա. Մանանդյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գլխավոր աուդիտոր

 Ա. Հակոբյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ

 Ա. Սաֆյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի միջազգային վիճակագրական համագործակցության բաժնի պետ

 Ռ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն

2. Սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումներ) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:

3. Նշված նամակ-համաձայնագրով նախատեսված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշտական աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Հայաստանի Հանրապետությունում ազգային մարդահամարի անցկացման աշխատանքների ֆինանսավորման TF թիվ 029889 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 763 որոշումը: