Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 749 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության տարածքում Արաքս գետի ամենամյա հեղեղումների ու սելավների ժամանակ Արաքս գետի առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեuական հողատեuքերն ու հաղորդակցուղիները վարարումներից, uելավներից ու ջրածածկումից պաշտպանելու համար վտանգավոր և ռիսկային տարածքների հաշվառման, հեղեղատարների, սելավատարների և հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի ու կայունության ուսումնասիրման, Հայաuտանի Հանրապետության տարածքում Արաքս գետի կանխատեuվող հեղեղումների ու սելավների անվտանգ անցկացման ապահովման, Արաքս գետի, հեղեղատարների և սելավատարների հուների մաքրման ու ափերի ամրացման, ափապաշտպան կառույցների ստեղծման կամ վերակառուցման, գետի առավելագույն հոսքերի հատվածների կարգավորման, ափապաշտպան կամ ինժեներական այլ լուծումներ կիրառելու հնարավորության վերաբերյալ առաջարկությունների մշակման, ջրերի վնասակար ներգործության հետևանքով հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում պետական կառավարման մարմինների համագործակցությամբ անհրաժեշտ աշխատանքների և միջոցառումների կազմակերպման ու իրականացման հետ կապված հարցերը համակարգելու նպատակով uտեղծել մշտապես գործող միջգերատեuչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեuչական հանձնաժողովին` 2011 թվականից սկսած՝ յուրաքանչյուր կիսամյակ Հայաuտանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն միջգերատեuչական հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաuտանի Հանրապետության տարածքում Արաքս գետի ամենամյա հեղեղումների ու սելավների ժամանակ անհրաժեշտ աշխատանքները և միջոցառումները նախապես համաձայնեցնել միջգերատեսչական հանձնաժողովի հետ:

Հավելված