Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 746 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 501-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 18-ի «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 501-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 1-ին ենթակետը.
2) 2-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերում և 4-րդ կետի 2-րդ ենթակետում «Կատարման ժամկետը» սյունակում «2010 թ. օգոստոսի 31» բառերը փոխարինել «2010 թ. դեկտեմբերի 15» բառերով: