14 Սեպտեմբերի 2010, 736 - Ա
Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱԼԿԻԴԻԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2010 թվականի սեպտեմբերի 23-25-ը գործուղել Հալկիդիկի (Հունաստանի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի տնօրենների խորհրդի 78-րդ և աուդիտի կոմիտեի 40-րդ նիստերին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի՝ Հալկիդիկի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առևտրի և զարգացման սևծովյան բանկի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Արամյանի` Հալկիդիկի մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հալկիդիկի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: