14 Սեպտեմբերի 2010, 735 - Ա
Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԳՎԱԴԱԼԱՀԱՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին՝ 2010 թվականի հոկտեմբերի 4-9-ը գործուղել Գվադալահարա (Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)՝ Հեռահաղորդակցության միջազգային միության 2010 թվականի լիագումար համագումարին մասնակցելու համար։
2. Վ. Մարությանի` Գվադալահարա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Մարությանի՝ Գվադալահարա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Վ. Մարությանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գվադալահարա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: