10 Սեպտեմբերի 2010, 729 - Ա
Ջ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին 2010 թվականի սեպտեմբերի 26-30-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Հաշմանդամության հարցերով 2006-2015 թթ. գործողությունների ծրագրի համակարգման եվրոպական ֆորումի 4-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ջ. Բաղդասարյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպայի խորհրդի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: