10 Սեպտեմբերի 2010, 728 - Ա
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ՝ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ դիտորդական խմբի կազմում 2010 թվականի սեպտեմբերի 5-ին Մոլդովայի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման գործընթացին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հ. Աբրահամյանի` 2010 թվականի սեպտեմբերի 3-6-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի: