Վարչապետի որոշումներ

10 Սեպտեմբերի 2010, 727 - Ա

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ԵՎ Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին 2010 թվականի սեպտեմբերի 13-16-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Քուշկյանի և Թ. Հակոբյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: