Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2010, 675 - Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՄՈՆՐԵԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2010 թվականի սեպտեմբերի 11-16-ը գործուղել Մոնրեալ (Կանադա)՝ Համաշխարհային էներգետիկ խորհրդի 21-րդ համաժողովին, ինչպես նաև դրա շրջանակներում ֆրանսախոս երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը և «Ներդրումների խթանում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում էլեկտրաէներգիայի արտադրության համար» խորագրով բարձր մակարդակով երկխոսությանը մասնակցելու համար:
2. Ա. Գալստյանի՝ Մոնրեալ գործուղման հետ կապված 4 գիշերավարձի ու օրապահիկի ծախսերը և ճանապարհածախսի մի մասը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի՝ Մոնրեալ գործուղման հետ կապված մեկ գիշերավարձի ծախսը և ճանապարհածախսի մի մասը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ա. Գալստյանի` Մոնրեալ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնրեալ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: