Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2010, 676 - Ա

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության հրավերով 2010 թվականի սեպտեմբերի 12-16-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կրթության ոլորտում համագործակցության հարցերի քննարկման համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ա. Աշոտյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր