27 Սեպտեմբերի 2005, 728 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 8-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 8-րդ նիստը 2005 թվականի հոկտեմբերի 17-21-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ հյուրերին (12 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և նիստի անցկացման համար տրամադրել դահլիճ։
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել համաժամանակյա թարգմանության սարքավորումներ և ապահովել թարգմանչական աշխատանքների իրականացումը։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողություն) պետին՝ մինչև 2005 թվականի հոկտեմբերի 3-ը նախապատրաստել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 8-րդ նիստի անցկացման հետ կապված փաստաթղթերն ու տեղեկանքները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 8-րդ նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 15800000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների։