Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2010, 720 - Ա

Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԲՈՒԴՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2010 թվականի սեպտեմբերի 21-24-ը գործուղել Բուդվա (Չեռնոգորիայի Հանրապետություն)` բյուջետային ոլորտի պաշտոնատար անձանց միջազգային հավաքին և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության կողմից հովանավորվող` բյուջեի ոլորտի փորձագետների տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Պ. Սաֆարյանի՝ Բուդվա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի` Բուդվա գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուդվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: