9 Սեպտեմբերի 2010, 719 - Ա
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին 2010 թվականի սեպտեմբերի 22-24-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի աջակցությամբ կազմակերպվող «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» թեմայով ուսուցողական շրջայցին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Ավետիսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: