Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2010, 709 - Ա

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի Ն Հ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին 2010 թվականի սեպտեմբերի 22-25-ը գործուղել Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ 2010 թվականի վաշինգտոնյան էներգետիկ գագաթաժողովին մասնակցելու համար:
2. Ա. Մովսիսյանի՝ Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Մովսիսյանի՝ Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023