Վարչապետի որոշումներ

2 Սեպտեմբերի 2010, 700 - Ա

Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին տրամադրել 2010 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ։
2. Կովալենկո Շահգալդյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերի Բակլաչյանի վրա: