1 Սեպտեմբերի 2010, 698 - Ն
«ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՎՃԱՐ N P457-ԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 5-րդ կետի`
1. ՙԾրագրի նախապատրաստական կանխավճար N P457-ԱՄ էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի նախապատրաստման նախնական համաձայնագիր՚ նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 23-ի N 507-Ն որոշմամբ հաuտատված` Հայաuտանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև uտորագրված ՙՔաղաքականության և մարդկային ռեuուրuների զարգացման (PHRD) դրամաշնորհ` Տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաuտման համար՚ TF 093097 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդին:
2. Uույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրով նախատեuված ֆինանuական կառավարման և ապրանքների (uարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության ՙԱրտաuահմանյան ֆինանuական ծրագրերի կառավարման կենտրոն՚ պետական հիմնարկին:
3. Uույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրով նախատեuված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաuտման, տեղացի և oտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների uտեղծման, ինչպեu նաև Համաշխարհային բանկի հայաuտանյան գրաuենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին: