Վարչապետի որոշումներ

1 Սեպտեմբերի 2010, 697 - Ա

Լ. ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՎ Դ. ՄԻՐԶՈՅԱՆԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2010 թվականի սեպտեմբերի 9-11-ը Թբիլիսիում կայանալիք` Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության ամենամյա համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Լ. Սիմոնյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ Դ. Միրզոյանի` 2010 թվականի սեպտեմբերի 8-12-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: