Վարչապետի որոշումներ

1 Սեպտեմբերի 2010, 692 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դատական նիստին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության շահերը Եվրոպական դատարանում պաշտպանելու նպատակով 2010 թվականի սեպտեմբերի 12-17-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի:
2. Է. Բաբայանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝
1) Գ. Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.
2) Ֆ. Լիչինը (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), Ս. Սահակյանինը, Ն. Գասպարյանինը և Ք. Օհանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների.
3) Ա. Ալոյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել աշխատանքային խմբի՝ Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։
Հավելված

Արխիվ

2024

2023