27 Օգոստոսի 2010, 683 - Ա
ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի 6-րդ նիստը 2010 թվականի սեպտեմբերի 8-9-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` նախապատրաստել նիստի անցկացման ծրագիրը և ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների անցկացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` նիստի մասնակիցներին տրամադրել Հայաստանի Հանրապետություն մուտքի անվճար արտոնագրեր` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և նիստի անցկացման հետ կապված ծախսերը` 1967450 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: