Վարչապետի որոշումներ

24 Օգոստոսի 2010, 669 - Ն

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԻՏԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման նպատակով`
1. Ստեղծել ազգային համակարգող մարմնին կից կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերով գիտամասնագիտական խորհուրդ, հաստատել խորհրդի կազմը և աշխատակարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել ազգային համակարգող մարմնին կից կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերով գիտամասնագիտական խորհրդի աշխատանքային ծրագիրը: