Վարչապետի որոշումներ

22 Սեպտեմբերի 2005, 711 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 400 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 122-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 27-ի «Առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 400 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա. Թումանյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջին  տեղակալ

Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Վ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ա. Մանասերյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Սուքիասյան - «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տնօրեն, «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի  տնօրենների խորհրդի անդամ

Կ. Մինասյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Գ. Ղալաչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ

Գ. Քոչարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ

Ա. Հովսեփյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ

Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»։

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 27-ի N 400 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 122-Ա որոշումը: