24 Օգոստոսի 2010, 670 - Ն
ՄԱՐԱԼԻԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՕԹԵՎԱՆ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ՝ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Ստեղծել Մարալիկում սոցիալական բնակարանների համալիրի կազմակերպման և կառավարման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել՝
1) Մարալիկում սոցիալական բնակարանների համալիրի կազմակերպման և կառավարման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող այլ սոցիալական խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգի կիրարկումն ապահովող՝ 2010-2013 թվականներին իրականացվելիք միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի: