Վարչապետի որոշումներ

26 Օգոստոսի 2010, 678 - Ա

Ն. ԲԱԿՈՒՆՑԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ Ն. Բակունցին 2010 թվականի սեպտեմբերի 5-7-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առողջապահության և դեղագործության աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար։
2. Ն. Բակունցի՝ Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ Ն. Բակունցին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն։