Վարչապետի որոշումներ

22 Սեպտեմբերի 2005, 710 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կազմավորման 60-ամյակի կապակցությամբ և մարզական ոլորտի` գիտության, սպորտային աշխատանքների և մարզական լրագրության բնագավառներում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝

Գ. Ազիզյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Յու. Կուպալյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական մասի վարիչ, պրոֆեսոր

Ս. Հարությունյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտական գծով պրոռեկտոր, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Կ. Մանուկյան - պրոֆեսոր

Ս. Միքայելյան - պրոֆեսոր

Ռ. Շառոյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Ա. Չատինյան - պրոֆեսոր։

 

Արխիվ

2024

2023