Վարչապետի որոշումներ

21 Օգոստոսի 2010, 662 - Ա

Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՄԵԽԻԿՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին 2010 թվականի օգոստոսի 23-27-ը գործուղել Մեխիկո (Մեքսիկական Միացյալ Նահանգներ)` երիտասարդության հարցերով համաշխարհային գիտաժողովին մասնակցելու նպատակով։
2. Ա. Քարամյանի՝ Մեխիկո գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը երիտասարդական ծրագրերի գծով նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մեխիկո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023