19 Օգոստոսի 2010, 657 - Ա
Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Արզումանյանին տրամադրել 2010 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդի մասը` 2010 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ։