Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2010, 656 - Ա

Հ. ԾՈՒՂՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Դ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Հ. Ծուղունյանին և նույն վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դ. Ստեփանյանին 2010 թվականի օգոստոսի 22-26-ը գործուղել ԱՄՆ՝ Վաշինգտոնում կայանալիք` այրվող թերթաքարերից ստացվող գազի օգտագործման հարցերին նվիրված համաժողովին մասնակցելու, ինչպես նաև Փենսիլվանիայում կայանալիք համաժողովի շրջանակներում` այրվող թերթաքարերից ստացվող գազի նախագծի տարածք այցելելու համար։
2. Հ. Ծուղունյանի և Դ. Ստեփանյանի՝ ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Հ. Ծուղունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ԱՄՆ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։