Վարչապետի որոշումներ

17 Օգոստոսի 2010, 651 - Ա

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումները համակարգված ու օպերատիվ ապահովելու նպատակով ստեղծել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի։
2. Հանձնաժողովի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը.
2) անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (համաձայնությամբ) ներկայացուցիչների.
3) մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրել տեղեկատվություն հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման, արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։
Հավելված