Վարչապետի որոշումներ

17 Օգոստոսի 2010, 649 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Համաշխարհային բանկի օժանդակությամբ ներգրավված, բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման հարցերով անկախ միջազգային փորձագետի հաշվետվությամբ ներկայացված առաջարկությունների հաշվառմամբ Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի մշակման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի մշակման աշխատանքներում ներգրավել բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման հարցերով անկախ միջազգային փորձագետի։
3. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի նախագիծը։
Հավելված