Վարչապետի որոշումներ

12 Օգոստոսի 2010, 639 - Ա

Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետըª
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին տրամադրել 2010 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2010 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ:
2. Գևորգ Դանիելյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մալխասյանի վրա: