Վարչապետի որոշումներ

21 Օգոստոսի 2010, 664 - Ա

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» ենթածրագրի շրջանակներում ոռոգման ջրի կառավարման ոլորտում միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանի՝ 2010 թվականի օգոստոսի 12-16-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» ենթածրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Գալստյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր