Վարչապետի որոշումներ

21 Օգոստոսի 2010, 659 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2010 թվականի օգոստոսի 20-22-ը գործուղել Լիբանանի Հանրապետություն` Մուսա լեռ-Այնճար գյուղի հիմնադրման 70-ամյակին և Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսություններին մասնակցելու, իսկ 2010 թվականի օգոստոսի 22-23-ը` Սիրիայի Արաբական Հանրապետություն` Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:
2. Հ. Հակոբյանի՝ Լիբանանի Հանրապետություն և Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի` Լիբանանի Հանրապետություն և Սիրիայի Արաբական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիբանանի Հանրապետություն և Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն: