17 Օգոստոսի 2010, 646 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի <<Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին>> N 892-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության <<Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն>> պետական հիմնարկի>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության <<Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի <<ա>>, <<բ>> և <<գ>> պարբերություններով նախատեսված գործընթացների իրականացման վերաբերյալ <<Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն>> պետական հիմնարկում առկա բոլոր փաստաթղթերի <<Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: