Վարչապետի որոշումներ

12 Օգոստոսի 2010, 641 - Ա

Վ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը`
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանին տրամադրել 2010 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները` 2010 թվականի օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ։