Վարչապետի որոշումներ

6 Օգոստոսի 2010, 628 - Ա

Վ. ՕՀԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության և ներքին աուդիտի գնահատման բաժնի գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Վ. Օհանյանին 2010 թվականի սեպտեմբերի 1-11-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարության համակարգող ծառայության խորհրդի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը մասնակցելու նպատակով։
2. Վ. Օհանյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության և ներքին աուդիտի գնահատման բաժնի գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Վ. Օհանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։