Վարչապետի որոշումներ

4 Օգոստոսի 2010, 617 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության խնդիրների իրավական կարգավորման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բագրատաշենե սահմանային անցման կետի արդիականացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման հիմնախնդիրները կարգավորելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքային խմբերին` քննարկել և մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ համապատասխան ծրագրեր և ժամանակացույցեր։
Հավելված