Վարչապետի որոշումներ

30 Հուլիսի 2010, 606 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆԻ, ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ԷԿԶՈՆԻՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ-ԲԱՌԱՐԱՆԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Աշխարհագրական անվանումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետին համապատաuխան՝
1. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահին` բաշխել Հայաuտանի Հանրապետության բնակավայրերի բառարանի 1550, Աշխարհագրական անվանումների hայերեն լեզվով էկզոնիմների ցանկի 480 և Հայաuտանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների տեղեկատու բառարանի 550 օրինակները` համաձայն հավելվածի.
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաuտանի Հանրապետության բնակավայրերի բառարանի և Հայաuտանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների բառարանի 50-ական օրինակներ տրամադրել աշխարհի խոշոր գիտական կենտրոններին, գրադարաններին և հայագիտական ամբիոններ ունեցող համալսարաններին, մնացած 400-ական օրինակները, ինչպես նաև Հայերեն լեզվով էկզոնիմների ցանկի 20 օրինակը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոնե տարածքային ստորաբաժանմանը՝ ի պահ։
Հավելված