Վարչապետի որոշումներ

3 Օգոստոսի 2010, 614 - Ա

"ԱՐՏՈԿ ԳՐՈՒՊ" ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Պ. ՖՈՐԵՍԹԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«ԱՐՏՈԿ ԳՐՈՒՊե ներդրումային ընկերության փոխնախագահ Պ. Ֆորեսթի գլխավորած պատվիրակության (6 մարդ)` 2010 թվականի հուլիսի 24-27-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 1011700 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։