Վարչապետի որոշումներ

3 Օգոստոսի 2010, 613 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի <<Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին>> N 115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 3-րդ, 3.1-ին, 4-րդ և 4.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<3. Հայաuտանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում uտորագրված <<Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր>> զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) նախատեuված ֆինանuական կառավարման և ապրանքների (uարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության <<Արտաuահմանյան ֆինանuական ծրագրերի կառավարման կենտրոն>> պետական հիմնարկին։
3.1. Հայաuտանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2010 թվականի մարտի 5-ին Երևանում uտորագրված <<Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար>> փոխառության համաձայնագրով (փոխառություն` թիվ 7848 AM) նախատեuված ֆինանuական կառավարման և ապրանքների (uարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության <<Արտաuահմանյան ֆինանuական ծրագրերի կառավարման կենտրոն>> պետական հիմնարկին։
4. Հայաuտանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում uտորագրված <<Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր>> զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) նախատեuված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մաuին հաշվետվությունների նախապատրաuտման, տեղական և oտարերկրյա փորձագետների համար աշխատանքային պայմանների uտեղծման, ինչպեu նաև Համաշխարհային բանկի հայաuտանյան գրաuենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունը վերապահել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին։
4.1. Հայաuտանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2010 թվականի մարտի 5-ին Երևանում uտորագրված <<Լրացուցիչ ֆինանսավորում Uոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար>> փոխառության համաձայնագրով (փոխառություն` թիվ 7848 AM) նախատեuված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մաuին հաշվետվությունների նախապատրաuտման, տեղական և oտարերկրյա փորձագետների համար աշխատանքային պայմանների uտեղծման, ինչպեu նաև Համաշխարհային բանկի հայաuտանյան գրաuենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունը վերապահել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին։>>.
2) որոշման N 1 hավելվածի`
ա. 2-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով>> բառերից հետո հանել <<Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում ստորագրված <<Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի դրամաշնորհ երեխաների խնամքի համակարգում բարեփոխումների փորձարկման համար>> TF 051331 նամակ-համաձայնագրով,>> բառերը, իսկ <<(վարկ` թիվ 3921 AM)>> բառերից հետո լրացնել <<Հայաuտանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2010 թվականի մարտի 5-ին Երևանում uտորագրված <<Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար>> փոխառության համաձայնագրով (փոխառություն` թիվ 7848 AM)>>բառերով,
բ. 25-րդ կետից հանել <<և էկոնոմիկայի>> բառերը.
3) որոշման N 2 հավելվածում`
ա. <<Մ. Մնացականյան>> բառերը փոխարինել <<Ա. Գրիգորյան>> բառերով,
բ. <<Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ>> բառերից հետո լրացնել <<Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ>> բառերով,
գ. <<Ա. Սահակյան - ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարի խորհրդական>> բառերը հանել։