Վարչապետի որոշումներ

29 Հուլիսի 2010, 601 - Ա

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԵՎ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահների և փաստահավաք առաքելության Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում հյուրերի՝ 2010 թվականի հուլիսի 13-14-ը Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 1507200 դրամի սահմաններում, և հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը 2010 թվականի հուլիսի 13-ին Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը՝ 1553500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։